Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը


Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը

  • 05-11-2015 18:04:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
 
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել բյուջեի սոցիալական ուղղվածությունը, հնարավորինս նպատակային օգտագործել ֆինանսական միջոցները եւ ապահովել բյուջեի թափանցիկությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն