Հոկտեմբերի 25-ից 29-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 77,4 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 85,5 մլն ԱՄՆ դոլար


Հոկտեմբերի 25-ից 29-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 77,4 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 85,5 մլն ԱՄՆ դոլար

  • 29-10-2010 18:03:43   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 25-ից 29-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 77 մլն 364 հազար 799 ԱՄՆ դոլար` 358,68 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 85 մլն 533 հազար 54 ԱՄՆ դոլար` 359,95 դրամ միջին փոխարժեքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1մլն 150 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 359,76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21 մլն 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 358,98 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16,8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը` 21,2մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն