Առաջին անգամ հաքերները դրամաշորթ վիրուսով են վարակել Apple համակարգիչները


Առաջին անգամ հաքերները դրամաշորթ վիրուսով են վարակել Apple համակարգիչները

  • 07-03-2016 14:05:18   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Apple ընկերության որոշ համակարգիչներ վարակվել են դրամաշորթ-վիրուսով, որը կոդավորում է օգտատիրոջ ֆայլերը, ապա պահանջում փոխհատուցում դրանք ապակոդավորելու համար: korrespondent.net-ի փոխանցմամբ՝ նշյալ վիրուսը դառձել է ամենաարագ տարածվող կիբեր սպառնալիքը: Հայտնվելով համակարգչում՝ այն կոդավորում է համակարգչի տվյալները, իսկ հետո որպես կանոն, պահանջում է, որպեսզի օգտատերը  վճարի փրկագին էլեկտրոնային բանալին ձեռք բերելու համար, որով կկարողանա վերադարձնել գողացված տվյալները: 
 
Փորձագետների տվյալներով՝ նմանատիպ դրամաշորթումներից ստացված վճարների ընդհանուր քանակը կազմում է միլիոնավոր դոլարներ:  
Ավելի վաղ, հաքերների նշանառության տակ էին հայտնվել Microsoft Windows օպերացիոն համակարգի օգտատերերը: 
Palo Alto բաժանմունքի ղեկավարի խոսքերով՝ մարտի 4-ին հայտնաբերված KeRanger վիրուսը դարձել է առաջին գործողդրամաշորթ վիրուսը, որով վարակվել են Apple ընկերության Mac համակարգիչները: 
Apple-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը հետ է կանչել ծրագրային ապահովման թվային վկայականը, որի շնորհիվ հնարավոր է դարձել վիրուսի տեղադրումը: 
Օլսոնի խոսքերով՝ վտանգավոր ծրագիրը կոդավորում է տվյալները տեղադրումից երեք օր հետո: Վարակման պատճառ է դարձել Transmission կայքում բացված ծրագիրը: Իմանալով խնդրի մասին՝ ընկերությունն անմիջապես ջնջել է ծրագիրը կայքից և թողարկել է դրա նոր տարբերակը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ