Լիտվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին


Լիտվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին

  • 03-05-2011 17:41:22   | Ադրբեջան  |  Քաղաքական
Լիտվան պատրաստ է ուժերի ներածին չափով աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ավարտին։ Դալյա Գրիբաուսկայտեն ընդգծել է, որ Լիտվան հանդես է գալիս խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ «Նման հակամարտությունները ծանր հետեւանքներ են ունենում ցանկացած երկրի համար։ Նրանք ծայրաստիճան բացասաբար են անդրադառնում հոգեւոր արժեքների, հարաբերությունների, տնտեսության վրա, եւ այդ դժվարությունները չեզոքացնելը անչափ դժվար է։ Ուստի ձեզ անհրաժեշտ է համբերություն, բաց մոտեցում եւ, իհարկե, խաղաղասեր վերաբերմունք»,- նշել է Լիտվայի ղեկավարը։ Նա ընդգծել է նաեւ, որ Եվրոպան եւ ողջ աշխարհը ցանկանում են հակամարտությունների խաղաղ կարգավորում։
Նոյյան տապան  -   Քաղաքական