Կաշառք վերցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է վրացական մաքսատան սպան


Կաշառք վերցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է վրացական մաքսատան սպան

  • 06-05-2016 17:36:51   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի Ֆինանսների նախարարությանը կից Հետաքննչական Ծառայության հայտարարության համաձայն` «Մայիսի 5-ին վրաց-ադրբեջանական սահմանի «Մտկվարի» անցակետում կաշառք վերցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է վրացական մաքսատան սպան:
 
Մաքսատան սպան, անտեսելով օրենքը, փորձում էր գումար` կաշառք վերցնելով վրացական տարածք անցկացնել խոշոր քանակությանբ դեղորայք Ադրբեջանից: Հարուցվել է քրեական գործ», -ասված է Վրաստանի Ֆինանսների նախարարության հայտարարությունում:
«Յուրաքանչյուր լրացուցիչ բեռնատար-կոնտեյներ, որն անցնում է մեր երկրի տարածքով, ստեղծում է նոր աշխատատեղ և ամրապնդում է մեր երկրի տարանցիկության գործառույթը», -մեկնաբանելով երկրի սևծովյան ծովափնյա կոնտեյների նոր պահուստի շինարարության սկիզբը` մայիսի 5-ին հայտնել է Վրաստանի վարչապետը: Կոնտեյների նոր պահուստի շինարարությունն իրականցնում է «Այսբերգ Փոթի» ընկերությունը: Ներդրման ծրագրված գումարը կազմում է 400 000 լարի: Վրաստանի վարչապետի խոսքերի համաձայն` «Վրաստանի տարածքով փոխադրվող բեռնատար-կոնեյզների ծավալը տարեցտարի աճում է, ինչը նոր լոգիստիկ կենտրոնների ստեղծման անհրաժեշտություն է ստեղծում»: «Տարեցտարի մեր երկիրը ավելի ու ավելի շատ է իրացնում իր տարանցիկ հնարավորությունները: Տարանցիկ բեռների ծավալի աճը անմիջականորեն կապված է մեր երկրում նոր աշխատատեղերի քանակի աճի հետ», -հայտարարել է Վրաստանի վարչապետը: Հետաքրքիր է, որ հենց վրացական վիճակագրության համաձայն` 2015-16թթ. Վրաստանի տարածքով անցնող տարանցիկ բեռների ծավալը կտրուկ նվազել է:
Մայիսի 4-ին Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրների նախարարների տեղակալների Հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է «Եվրոպայի Խորհուրդը և բախումները Վրաստանում» անվամբ բանաձևը: Ընդունված բանաձևի համաձայն` Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրները կոչ են անում Ռուսաստանին ապահովել բռնագրավված տարածքներում վրաց բնակչության իրավունքների պաշտպանությունը: «Ռուսաստանը` որպես վրացական բռնագրավված տարածքների վրա անմիջական վերահսկողություն իրականացնող պետություն, պարտավոր է ապահովել տվյալ տարածքներում ապրող վրացի բնակչության իրավունքների պաշտպանությունը: Անհրաժեշտ է ապահովել վրացերենով կրթություն ստանալու վրաց բնակչության իրավունքի իրականացումը: Նաև պետք է փախստականների անվտանգ տեղաշարժման և իրենց տները արժանապատվորեն վերադառնալու իրավունքի ապահովման համար պայմաններ ստեղծվեն: Անհրաժեշտ է պաշտպանել վրացի բնակչությանը խտրական վերաբերմունքից», -ասված է բանաձևի տեքստում:
Մայիսի 5-ին Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը հաշվետվությամբ հանդես է եկել մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Խորհրդարանական հանձնաժողովում: «Ինչպես 2014թ.-ին, անցյալ տարվա ընթացքում ևս ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահման միտումներ են ի հայտ եկել կասկածյալ հանցագործներին ձերբակալելիս: Գոյություն ունեն բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանները կասկածվող հանցագործներին ձերբակալելիս ավելորդ ուժ են գործադրել և գերազանցել են իրենց լիազորությունները», -ելույթ ունենալով Վրաստանի Խորհրդարանում` հայտնել է Մարդու Իրավունքների Պաշտպանը:
«Վրաստանում քաղաքացիների անձնական կյանքի իրավունքների խախտումը լայանծավալ բնույթ է ստացել: Հաստատվել են կտտանքի, անմարդկային վերաբերմունքի և քաղաքացիների անձնական արժանապատվության ստորացման այլ փաստեր: Հաստատվել են քաղաքացիների անձնական կյանքն արտացոլող տեսանյութերի տարածման, ինչպես նաև մասնավոր հեռախոսային խոսակցությունների հրապարակումների դեպքեր: Անպատժելիության ախտանիշը և նման փաստերի ոչ արդյունավետ հետաքննությունը հանգեցրել է նրան, որ 2016թ. մարտին գրանցվել է քաղաքացիների անձնական կյանքի ոտնահարման փաստերի աննախադեպ աճ», -մայիսի 5-ին հայտարարել է Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը