Առաջատար բանկերը Լոնդոնից կհեռանան, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից. եվրահանձնակատար


Առաջատար բանկերը Լոնդոնից կհեռանան, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից. եվրահանձնակատար

  • 22-06-2016 13:43:13   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային
Առաջատար բանկերն ու ներդրումային ֆոնդերը կարող են իրենց գրասենյակները Լոնդոնից և Եվրոպայի այլ քաղաքներից, ինչպիսիք են Ֆրանկֆուրտը և Փարիզը, եթե բրիտանացիները կայանալիք հանրաքվեի ընթացքում քվերակեն Եվրամիության կազմից դուրս գալու օգտին: tass.ru-ի փոխանցմամբ` նման նախազգուշացմամբ հանդես է եկել ֆինանսական կայունության հարցերով ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Ջոնաթան Հիլը: 
 
«Ես վերջին մի քանի շաբաթների ընթացքում այցելել եմ Լոնդոն, Մանչեստեր և այլ բրիտանական ֆինանսական կենտրոններ  ու նախազգուշացրել ԵՄ-ից դուրս գալու հետևանքների մասին: Հնարավոր է այնպես ստացվի, որ ներդրումային ֆոնդերը իրենց գործունեությունն սկսեն Ֆրանկֆուրտում և Փարիզում»,- ասել է նա: 
 Մեծ Բրիտանիայի հետագա ճակատագիրը ԵՄ-ից դուրս գալու հետ կապված որոշվելու է հունիսի 23-ին անցկացվող հանրաքվեի ընթացքում: 
Այն լինելու է Միացյալ Թագավորության պատմության ընթացքում երրորդ ազգային հանրաքվեն: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային