Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (Տեսանյութ)


Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (Տեսանյութ)

  • 01-07-2016 18:38:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հուլիսի 1-ին-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության նախարար Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ:
 
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց  Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների գործընկերային հարաբերությունների հետևողական ընդլայնումը՝ նշելով, որ դա երկուստեք կնպաստի իրավապահ գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կախա Կախիշվիլին վստահեցրեց, որ փոխգործակցությունը կշարունակվի լավագույն փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների խորացման ուղղությամբ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության համակարգի բարեփոխման ընթացքին ու առաջիկա ծրագրերին, իսկ Կախա Կախիշվիլին ներկայացրեց իր գլխավորած կառույցի գործառույթները և այն շրջանակները, որտեղ առավել արդյունավետ կլինի համագործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն