«MTS Smart Start 3» սմարթֆոն՝ ծառայությունների փաթեթների հարմար տարբերակներով


«MTS Smart Start 3» սմարթֆոն՝ ծառայությունների փաթեթների հարմար տարբերակներով

  • 21-10-2016 14:52:10   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները սմարթֆոնի բոլոր կարևոր հնարավորություններով օժտված «MTS Smart Start 3»-ը կարող են ձեռք բերել ծառայությունների փաթեթների ամենահարմար տարբերակի հետ միասին:
 
Այսպես, «STARTPHONE 4500» սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս մոդելը կարելի է ստանալ 1 դրամով: Այս տարբերակի դեպքում սակագնային պլանին բաժանորդագրության ամսավճարը կազմում է ընդամենը 4500 դրամ, որի դիմաց տրամադրվում է 2000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 3000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն (1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում):
 
Սմարթֆոնը նաև կարելի է ձեռք բերել ծառայությունների հատուկ փաթեթով, որում ներառված են 5000 ներցանցային րոպե և 5000 ՄԲ ինտերնետ: Այս դեպքում՝ սմարթֆոնի գինը 25900 դրամ է:
 
Առանց փաթեթի ձեռք բերելու դեպքում սմարթֆոնի գինը 21900 դրամ է (ներառյալ ԱԱՀ):
 
«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ինտերնետն ավելի շատ մարդկանց հասանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել սմարթֆոնը 1 դրամով՝ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play