Վերջին տասը տարիների ընթացքում զոհվել են 700-ից ավելի լրագրողներ


Վերջին տասը տարիների ընթացքում զոհվել են 700-ից ավելի լրագրողներ

  • 02-11-2016 14:19:53   |   |  Հասարակություն

Ամբողջ աշխարհում վերջին տասնամյակում զոհվել են 700-ից ավելի լրագրողներ:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության պայքարի միջազգային օրվա կապակցությամբ: 
Նրա խոսքերով` վերոնշյալ ցուցանիշը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հինգերորդ օրը լրագրողը կյանքից զրկվել է միայն այն պատճառով, որ նա հասարակությանն է հասցրել վերջին նորություններն ու տեղեկատվությունը: 
Բան Կի Մունը նշել է, որ շատ լրագրողներ զոհվում են հակամարտություններում, որոնք լուսաբանում են, մյուսներին ստիպում են բռնությամբ լռել և խաղաղ պայմաններում: 
«Բացահայտվել է նման հանցագործությունների զուտ 7տոկոսը»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հավելել, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի լրագրողները ստիպված են եղել զբաղվել ինքնագրաքննության` վախենալով իրենց կյանքի համար: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play