Սակրավորները սկսել են ականազերծել Մոսուլի արևելյան արվարձաններ տանող ճանապարհները


Սակրավորները սկսել են ականազերծել Մոսուլի արևելյան արվարձաններ տանող ճանապարհները

  • 02-11-2016 17:26:43   | Իրաք  |  Միջազգային

Իրաքի հատուկ նշանակության սակրավորական ուժերը Մոսուլի արևելյան արվարձան տանող ճանապարհներն ականազերծելու աշխատանքներ են իրականացնում, որտեղ ԻՊ ահաբեկիչներն ականներ էին թողել: 
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` Իրաքի հակաահաբեկչական ուժերի հրամանատարության գեներալ Աբդուլ Հանի ալ Ասադի խոսքերով` ազատագրված շրջանում հայտարարված է պարեկային ժամ, քանի դեռ  զորքերն ամրապնդվում են այդ տեղանքում: 
«Մենք մտավախություն ունենք, որ ԴԱԻՇ զինյալները կարող են ականանետերից գնդակոծել մեր ուժերին կամ քաղաքը: Մենք անվտանգության նկատառումներով խնդրել ենք մարդկանց չլքել իրենց տները»,- ասել է նա: 
Միաժամանակ փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը նախազգուշացրել է, որ ավելի քան 1,2 մլն մարդու կյանքը Մոսուլում գտնվում է սպառնալիքի տակ, քանի որ մոտ ժամանակներում սպասվում է մարտերի թեժացում:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play