Կարմիր Խաչն օգնելու է վիրավոր զինյալներին դուրս բերել Հալեպից


Կարմիր Խաչն օգնելու է վիրավոր զինյալներին դուրս բերել Հալեպից

  • 15-12-2016 13:11:19   | Սիրիա  |  Հասարակություն

Հաշտեցման ռուսական կենտրոնը Հալեպի արևելյան շրջաններից վիրավոր զինյալներին օգնություն ցույց տալու և տեղափոխելու գործընթացում ներգրավել է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և շտապ օգնության մեքենաներ:
 
Interfax-ի փոխանցմամբ` հաշտեցման ռուսական կենտրոնի սպաների ղեկավարությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն ուղեկցելու են վիրավոր զինյալներին տեղափոխող շտապ օգնության մեքենաներին Հալեպ քաղաքից դուրս շարժվող ավտոշարասյան ուղղությամբ: 
Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ` հաշտեցման ռուսական կենտրոնը սիրիական իշխանությունների հետ համատեղ նախապատրաստվում են դուրս բերել մնացած զինյալներին և նրանց ընտանիքների անդամներին Հալեպ քաղաքի արևելյան շրջաններից: 
Զինյալների դուրս բերումն իրականացվելու է 20 ավտոբուսներով և 10 շտապ օգնության մեքենաներով, որոնք հատուկ միջանցքով շարժվելու են Իդլիբ քաղաքի ուղղությամբ: 
Սիրիական իշխանությունները երաշխավորել են զինված խմբավորումների բոլոր անդամների անվտանգությունը, ովքեր որոշել են լքել Հալեպի արևելյան թաղամասերը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play