Բելոռուսիան չեղարկել է վիզային ռեժիմը ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքացիների համար


Բելոռուսիան չեղարկել է վիզային ռեժիմը ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքացիների համար

  • 09-01-2017 18:31:54   | Բելոռուս  |  Հասարակություն

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել շուրջ 80 երկրների քաղաքացիների համար առանց մուտքի և ելքի արտոնագրերի ռեժիմ է սահմանել:
 
Interfax-ի փոխանցմամբ` հրամանագիրը տարածվում է եվրոպական 39 երկրների, այդ թվում ամբողջ Եվրամիության, ինչպես նաև Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի և այլ պետությունների վրա: 
Տեղեկացվում է, որ վիզային ռեժիմը չեղարկվել է նաև բարենպաստ միգրացիոն պայմաններ ունեցող երկրների, Բելոռուսի ռազմավարական դաշնակիցների և բելոռուսցիների նկատմամբ միակողմանի վիզային ռեժիմ սահմանած երկրների քաղաքացիների նկատմամբ:  Նոր կանոնները տարածվում են նաև այնպիսի կատեգորիաների վրա, ինչպիսիք են Լատվիայի և Էստոնիայի քաղաքացիություն չունեցող անձիք: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play