ԱՄՆ-ի և ՌԴ-ի համագործակցությունն արդյունավետ կլինի Սիրիայի համար. Բաշար Ասադ


ԱՄՆ-ի և ՌԴ-ի համագործակցությունն արդյունավետ կլինի Սիրիայի համար. Բաշար Ասադ

  • 07-02-2017 11:36:25   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունն արդյունավետ կլինի Սիրիայի և ամբողջ աշխարհի համար:
 
tass-ի փոխանցմամբ` նա միաժամանկ վաղ է համարել այն հնարավորությունը, թե Դոնալդ Թրամփի ամերիկյան վարչակազմը պատրաստ կլինի նման համագործակցության: 
«Մենք լսում ենք Թրամփի նախընտրական արշավների և դրանց ավարտից հետո տրվող բազմախոստում հայտարարություններն այն մասին, որ առաջնահերթություն է համարվում ահաբեկչության և հատկապես «Իսլամակն պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը. մենք դա առաջարկում էինք վերջին վեց տարիների ընթացքում»,- հայտարարել է Ասադը` հավելելով, որ առայժմ պետք է սպասել: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային