Ֆրանսիայում թուրք պատանին հեռացվել է դպրոցից` Հայոց<br /> ցեղասպանության փաստը ժխտելու համար<br />


Ֆրանսիայում թուրք պատանին հեռացվել է դպրոցից` Հայոց
ցեղասպանության փաստը ժխտելու համար

  • 17-11-2009 18:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՆԱՆՍ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսիայի Նանս քաղաքի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտ 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել է` շարադրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով: Դպրոցը երկու օր ժամանակ է տվել Մուստաֆային, որպեսզի վերջինս տեղեկություններ հավաքի Հայոց ցեղասպանության մասին, խոսի ցեղասպանությունը վերապրածների հետ, համացանցում դիմի թուրքական աղբյուրներին այլընտրանք հանդիսացող աղբյուրների եւ շտկի իր տեսակետները: Ինչպես գրում է «Մարմարա»-ն, ֆրանսիական դպրոցի պատմության ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց ցեղասպանության եւ 1915-ի դեպքերի մասին: Թուրք աշակերտը, որ մինչ այդ բանավիճել էր իր ուսուցչի հետ, այս անգամ զայրացել է եւ իր շարադրության մեջ գրել. «նույնիսկ եթե ցեղասպանություն կատարվել է, հայերն արժանի էին դրան»: «Զաման» թերթի Փարիզի թղթակիցը գրել է, որ Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը դեռ վավերացված չէ, բայց այն այժմ արդեն գործադրվում է: Այս դեպքը բավական հատկանշական է: Դպրոցի ուսուցիչը որոշ ժամանակ առաջ, անհանգստանալով Մուստաֆայի պնդումներից, դպրոց է հրավիրել նրա հորը եւ բացատրել, որ տղան Ֆրանսիայի օրենքների համաձայն հանցանք է գործում` ուրանալով Հայոց ցեղասպանությունը: Տղայի հայրը` Մեհմեդ Դողանը, պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ նման օրենքի գոյության մասին: Ուսուցիչն ասել է, որ հասկանալի է, թե տղան որտեղից է քաջալերվում: Մեհմեդ Դողանն ավելի ուշ նշել է, որ պատմության ուսուցիչը ցեղապաշտական մոտեցում է դրսեւորել ու բարկացրել 13-ամյա պատանուն: Նա ավելացրել է, թե ինքը նույնպես չի հավատում, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, բայց ցավում է, որ իր որդին գրել է, թե հայերն արժանի էին ցեղասպանության: Ֆրանսիայում գործող թուրքական մի կազմակերպություն պատրաստվում է այս ուրբաթ իր ներկայացուցչին ուղարկել հիշյալ դպրոցի տնօրենի հետ հանդիպման: Նշվում է, որ «Զաման» թերթի թղթակցի հետ զրույցի ընթացքում տնօրենը պաշտպանել է պատմության ուսուցչին եւ արդար համարել պատիժը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play