Ֆրանսիայում թուրք պատանին հեռացուել է դպրոցից` Հայոց<br /> ցեղասպանութեան փաստը ժխտելու համար<br />


Ֆրանսիայում թուրք պատանին հեռացուել է դպրոցից` Հայոց
ցեղասպանութեան փաստը ժխտելու համար

  • 17-11-2009 18:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՆԱՆՍ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսիայի Նանս քաղաքի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտ 13-ամեայ Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացուել է` շարադրության մէջ Հայոց ցեղասպանութեան փաստը ժխտելու պատճառով: Դպրոցը երկու օր ժամանակ է տուել Մուստաֆային, որպէսզի վերջինս տեղեկութիւններ հաւաքի Հայոց ցեղասպանութեան մասին, խօսի ցեղասպանութիւնը վերապրածների հետ, համացանցում դիմի թուրքական աղբիւրներին այլընտրանք հանդիսացող աղբիւրների եւ շտկի իր տեսակետները: Ինչպէս գրում է «Մարմարա»-ն, ֆրանսիական դպրոցի պատմութեան ուսուցիչը աշակերտներին յանձնարարել էր շարադրություն գրել Հայոց ցեղասպանութեան եւ 1915-ի դէպքերի մասին: Թուրք աշակերտը, որ մինչ այդ բանավիճել էր իր ուսուցչի հետ, այս անգամ զայրացել է եւ իր շարադրության մէջ գրել. «նոյնիսկ եթէ ցեղասպանութիւն կատարուել է, հայերն արժանի էին դրան»: «Զաման» թերթի Փարիզի թղթակիցը գրել է, որ Ֆրանսիայում ցեղասպանութեան ժխտումը քրեականացնող օրէնքը դեռ վաւերացուած չէ, բայց այն այժմ արդէն գործադրւում է: Այս դէպքը բաւական յատկանշական է: Դպրոցի ուսուցիչը որոշ ժամանակ առաջ, անհանգստանալով Մուստաֆայի պնդումներից, դպրոց է հրաւիրել նրա հօրը եւ բացատրել, որ տղան Ֆրանսիայի օրէնքների համաձայն հանցանք է գործում` ուրանալով Հայոց ցեղասպանութիւնը: Տղայի հայրը` Մեհմեդ Դողանը, պատասխանել է, որ ինքը տեղեակ չէ նման օրէնքի գոյութեան մասին: Ուսուցիչն ասել է, որ հասկանալի է, թէ տղան որտեղից է քաջալերվում: Մեհմեդ Դողանն աւելի ուշ նշել է, որ պատմութեան ուսուցիչը ցեղապաշտական մօտեցում է դրսեւորել ու բարկացրել 13-ամեայ պատանուն: Նա աւելացրել է, թէ ինքը նույնպես չի հաւատում, որ ցեղասպանութիւն է տեղի ունեցել, բայց ցավում է, որ իր որդին գրել է, թէ հայերն արժանի էին ցեղասպանութեան: Ֆրանսիայում գործող թուրքական մի կազմակերպութիւն պատրաստւում է այս ուրբաթ իր ներկայացուցչին ուղարկել յիշեալ դպրոցի տնօրէնի հետ հանդիպման: Նշւում է, որ «Զաման» թերթի թղթակցի հետ զրոյցի ընթացքում տնօրէնը պաշտպանել է պատմութեան ուսուցչին եւ արդար համարել պատիժը:
  -   Քաղաքական