Գիտնականները պարզել են ճարպակալության ամենատարածված պատճառը
03-04-2017 15:08:49 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մարդու ուղեղը, որը երկար ժամանակ զրկվում է քնից, սկսում է շատ սուր կերպով ընկալել սննդի հոտը: gazeta.ru-ի փոխանցմամբ` նման եզրահանգման եկել են ԱՄՆ-ի Հարավ-Արևմտյան համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:
Նշվում է, որ ուսումնասիրությունների արդյունքները կարող են լույս սփռել այն փաստի վրա, թե ինչու մինչև ուշ գիշեր աշխատող մարդիկ հաճախ տառապում են ճարպակալությամբ:
Մագնիսա-ռեզոնասային տոմոգրաֆիայի օգնությամբ գիտնականները հետևել են մարդու ուղեղի տարբեր հատվածների արձագանքին տարբեր ուտելիքների հոտերի նկատմամբ այն դեպքում, երբ մարդը օրվա ընթացքում քնել է ընդամենը չորս ժամ և ամբողջությամբ հանգստացած վիճակում:
Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ուղեղի նախաճակատային և նախաշարժողական կեղևներն ավելի ընդգծված կերպով են արձագանքում սննդի հոտին հոգնածության պահերին, ընդ որում, նման պատկեր չի արձանագրվում, եթե խոսքը վերաբերում է այլ հոտերին: