Թուրք աշակերտի ծնողները բողոքում են. ամերիկյան դպրոցում<br /> առաջարկել են Հայոց ցեղասպանության մասին շարադրություն գրել<br />


Թուրք աշակերտի ծնողները բողոքում են. ամերիկյան դպրոցում
առաջարկել են Հայոց ցեղասպանության մասին շարադրություն գրել

  • 11-01-2010 16:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյու Յորքի Մանհեթըն թաղամասի դպրոցներից մեկում թուրք աշակերտին առաջարկել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին շարադրություն գրել, ինչին ի պատասխան նրա ծնողները բողոքի նամակ են ուղարկել դպրոցի տնօրինությանը, Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարան: Ինչպես գրում է «Մարմարան», շարադրությունից առաջ աշակերտներին ցուցադրել են հայերի կոտորածների մասին պատմող տեսաժապավեն: Նամակի հեղինակները պնդում են, որ աշակերտներին հաղորդված տեղեկությունները անկողմնակալ աղբյուրներից չեն վերցվել: Հյուպատոսարանն իր հերթին բողոքի դիմում է հղել դպրոցի ղեկավարությանը եւ կոչ արել Ամերիկայում բնակվող բոլոր թուրքերին` նմանօրինակ դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել հյուպատոսությանը: Այս կապակցությամբ թուրքական մամուլը հիշեցրել է, որ Նյու Յորքի նահանգի լիցեյներում 1966 թվականից դասավանդվում է համաշխարհային պատմություն առարկան, որի շրջանակում Առաջին աշխարհամարտի եւ 1915 թվականի դեպքերը լուսաբանվում են հայկական տեսանկյունից. որպես աղբյուր օգտագործվել են հայկական գրքեր ու փաստաթղթեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական