Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են<br /> Խարբերդի մանկատուն<br />


Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են
Խարբերդի մանկատուն

  • 30-12-2009 16:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Նրանք շրջել են մանկատան տարածքում, ծանոթացել մանկատան պատմությանը, երեխաների կեցության եւ սոցիալական պայմաներին, առաջնահերթ խնդիրներին: Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, այցի ավարտին մանկատան սաները կցորդների համար պատրաստել էին անակնկալ. նրանք հանդես են եկել երգով ու պարով: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները մանկատանը հանձնել են ամանորյա նվերներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն