Որքա՞ն եք գաղտնի պահելու, որ Նաիրիտի ծխից քաղաքացիներ են թունավորվել


Որքա՞ն եք գաղտնի պահելու, որ Նաիրիտի ծխից քաղաքացիներ են թունավորվել

  • 01-09-2017 17:27:38   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Սեփական երկրի քաղաքացիների հանդեպ ավելի անտարբեր ու անպատասխանատու վերաբերմունք հնարավոր չի պատկերացնել: Մի քանի օր առաջ էր Նաիրիտ գործարանի տարածքում պայթյունը, երբ մեր ԱԻՆ-ի և Առողջապահության նախարարության շատ գրագետ աշխատակիցները՝ մեկը մյուսին հերթ չտալով հայտարարեցին, որ ծուխն ԱՆՎՏԱՆԳ է և քաղաքացիներին վտանգ չի սպառնում:
 
Եվ ահա ԱՆՎՏԱՆԳ ծխից ընդամենը 2-3 օր անց Նաիրիտին մոտ գտնվող բնակելի տարածքների բնակիչները թունավորված են: Նշաններն են՝ ջերմություն, թուլություն, ցածր զարկերակային ճնշում ու սրտխառնոց:
Շտապօգնություն ենք կանչում, գալիս են, չգիտեն ի՞նչ անեն, ի՞նչ հիվանդության նշաններ են, չափում են սրտի աշխատանքը, ճնշումը ու բոլորին նույն նշանակումն են անում՝ ռեգիդրոլ:
Իսկ ռեգիդրոլը, եթե գիտեք,նշանակում են ՏՈՔՍԻԿՈԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ժամանակ, որպեսզի ջրազրկում չառաջանա: Այսինքն բժիշկներն արդեն գիտեն, որ այդ տարածքում մարդկանց մոտ համատարած թունավորում է:
Մեր տուն եկած բժիշկն ասաց, որ այս տարածքում վերջին երկու օրերի ընթացքում կրկնակի ավելացել են շտապօգնության կանչերը, ու բոլորը նույն նշաններով:
Դե հիմա հարգելի պատասխանատու մարմիններ, ասեք տեսնենք այդ անվտանգ ծխից ինչպես այսպես եղավ, թե՞ այնքան համարձակություն չունեք, որ խոստովանեք ձեր սխալը: Գոնե հիմա հայտարարությամբ հանդես եկեք, որ մարդիկ չվախենան, իմանան ինչ անեն:

Լիլիթ ՎանեցյանՖեյսբուք:

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play