Լեւոն Զախարյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ սփյուռքի<br /> նախարարի խորհրդական<br />


Լեւոն Զախարյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ սփյուռքի
նախարարի խորհրդական

  • 17-09-2010 21:48:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ռուսաստանաբնակ գործարար, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Լեւոն Զախարյանին, Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբեն Գասպարյանին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին եւ նույն ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գեւորգ Ստեփանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Ռուսաստանի հայ համայնքի հիմնախնդիրներին: Հ.Հակոբյանի հրամանով Լեւոն Զախարյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հ.Հակոբյանի նախաձեռնությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի եւ գործարար Լ.Զախարյանի միջեւ կնքվել է եռակողմ համաձայնություն, ըստ որի ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Գ.Ստեփանյանի հեղինակած «Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին» պատմա-ժողովրդագրական ուսումնասիրությունը Լ.Զախարյանի հովանավորությամբ կթարգմանվի անգլերեն եւ կհրատարակվի:
Նոյյան տապան  -   Հասարակություն