Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը յուրացրել է ավելի քան 9 միլիոն դրամ.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը յուրացրել է ավելի քան 9 միլիոն դրամ.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 02-11-2018 18:48:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի գործընկերների հետ, պարզվել են, որ Արմավիրի մարզի Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012-2018 թթ․ ընթացքում Մեծամորի բնակիչներից հավաքագրած աղբավճարներից և բնակավարձերից յուրացրել է 9․349․517 դրամ։ Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն