Մեկ գավաթ գինու շուրջ. Գեղամ Գևորգյանը հանդիպել է գինեգործների հետ


Մեկ գավաթ գինու շուրջ. Գեղամ Գևորգյանը հանդիպել է գինեգործների հետ

  • 30-11-2018 13:45:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Հայկական գինեգործությունը վերելք է ապրում, աճում են արտադրության և արտահանման ծավալները, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Սարյան փողոցում գտնվող գինեսրահներից մեկում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի և հայկական գինի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մեկ գավաթ հայկական գինու շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են ոլորտի զարգացումների, հիմնախնդիրների մասին, կիսվել դրանց լուծման մասին մտքերով: 
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ գինեգործությունը մեր երկրում վերջին  տարիներին վերելք է ապրում, բավականին մեծ են ներդրումային հոսքերը, ամեն տարի նոր գինեգործական ընկերություններ են ստեղծվում, հիմնվում են նոր այգիներ, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը, նաև հիմնադրամի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների շնորհիվ ավելանում են արտահանման ծավալները: Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ այժմ ակտիվորեն աշխատանքներ են տանում գինեհումքի որակի բարձրացման և հայկական գինիների միջազգային վարկանիշի և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ:
Իսկ թե ինչու տեղական և արտերկրյա սպառողը պետք է նախընտրի հենց հայկական գինին հարցին, Զարուհի Մուրադյանն ունի իր պատասխանը՝ այն բարձրորակ է, տալիս է  էներգիա, ուժ և ոգևորում  էլ ավելի մոտիվացված աշխատանքի: 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն