«Թումանյան» կայարանում արձանագրվել է շարժակազմի գծերից դուրս գալու դեպք


«Թումանյան» կայարանում արձանագրվել է շարժակազմի գծերից դուրս գալու դեպք

  • 29-07-2019 11:01:39   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 29-ին, ժամը 04:10 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Թումանյան» կայարանում գծերից դուրս են եկել վառելիքով բեռնված գլանատակառներ, ինչի արդյունքում հրդեհ է առաջացել, որը մարվել է 07:30:
 
Զոհեր և վիրավորներ չկան:
 
Ներկա պահին պարզվում են դեպքի պատճառները, ընթանում են երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքներ:
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play