Բաքիեւը վերընտրվել է Ղրղզստանի նախագահի պաշտոնում<br />


Բաքիեւը վերընտրվել է Ղրղզստանի նախագահի պաշտոնում

  • 27-07-2009 17:03:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի գործող ղեկավար Կուրմանբեկ Բաքիեւը ընտրվել է երկրի նախագահ երկրորդ ժամկետի համար, հաղորդում է «ԻՆտերֆաքսը»: Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Ղրղզստանի գործող նախագահը, որ քվեարկվում էր երկրորդ ժամկետի համար, հուլիսի 23-ին կայացած ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 76,43 %-ը: Նրա հիմնական մրցակցի` ընդդիմության միասնական թեկնածու Ալմազբեկ Ատամբաեւի օգտին քվեարկել է ընտրողների 8,39 %-ը: Մինչդեռ ղրղզական ընդդիմությունը հրաժարվել է ընդունել կայացած ընտրությունների արդյունքները եւ հայտարարել, որ պատրաստվում է իրականացնել բողոքի ակցիաներ:
Նոյյան տապան  -   Միջազգային