Գյումրիի ավտոմաքսատունն առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա ռեժիմով


Գյումրիի ավտոմաքսատունն առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա ռեժիմով

  • 27-12-2019 18:56:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիում գտնվելու ընթացքում չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող  ավտոմեքենաների մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները: 
 
Ըստ այդմ, վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին և առաջարկել Կենտրոնական բանկի ղեկավարին ավելացնել նաև   սպասարկող անձնակազմի թիվը: Արդյունքում կայացվել է օպերատիվ որոշում:  «Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը»,- նշել է վարչապետը:
 
Կառավարության ղեկավարը շրջել է նաև  կենտրոնի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ դրանք ընթանում են լայն թափով և ձմռան ամիսներին ևս շարունակվելու են:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play