Լոնդոնի մետրոյի աշխատողները սկսում են երկօրյա գործադուլ<br />


Լոնդոնի մետրոյի աշխատողները սկսում են երկօրյա գործադուլ

  • 10-06-2009 17:16:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի Լոնդոնում սկսվել է մետրոյի աշխատողների գործադուլը, որը, ինչպես սպասվում է, երկու օրով կաթվածահար կանի մայրաքաղաքը: Երկաթուղային եւ ծովային տրանսպորտի աշխատողների արհմիության անդամները այդ քայլին դիմել են աշխատավարձի եւ կրճատումների շուրջ տարաձայնության պատճառով: Օրական մոտ 3 մլն մարդ է օգտվում Լոնդոնի մետրոյից: Բողոքի ակցիան քաղաքի տնտեսությանը կարժենա մոտավորապես 100 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 161 մլն դոլար):
Նոյյան տապան  -   Միջազգային