Չինաստանում կինը 27-րդ հարկից ընկնելուց հետո ողջ է մնացել<br />


Չինաստանում կինը 27-րդ հարկից ընկնելուց հետո ողջ է մնացել

  • 08-06-2009 18:01:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի Չժեցյան նահանգի Նինբո քաղաքի բնակչուհին, որոշելով վերջ տալ կյանքին, նետվել է 27-րդ հարկի պատուհանից եւ ողջ մնացել, հաղորդում է «Խինհուան»: Անխուսափելի մահից 29-ամյա կնոջը փրկել է ծառերի խիտ սաղարթապսակը` մեղմելով անկումը կայանված ավտոմեքնայի վրա: Տուժածը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ տուժածի ամուսնու, երկու տարի առաջ իր կինը սկսել է տառապել ետծննդյան ընկճախտով:
Նոյյան տապան  -   Միջազգային