Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված են 1000-ից ավելի մեքենաներ


Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված են 1000-ից ավելի մեքենաներ

  • 08-02-2020 10:15:51   | Վրաստան  |  Հասարակություն

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:
 
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս եւ 4 միկրոավտոբուս:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play