Պակասեց լուսավոր մի ներկայություն.պաշտոնյաները ցավակցել են Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ


Պակասեց լուսավոր մի ներկայություն.պաշտոնյաները ցավակցել են Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

  • 20-02-2020 10:50:54   | Հայաստան  |  Հասարակություն

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ցավակցական խոսք ուղղելով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երվանդ Մանարյանն օրինակ էր ազատ մտքի ու անկաշկանդ մտավորականի:
 
«Խորը վշտով տեղեկացա սիրելի արտիստի ու արժանապատիվ քաղաքացու՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Դժվար է գնահատել նրա անցած երկար ու արգասավոր ստեղծագործական ուղին: Նա օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի, բառիս լիարժեք իմաստով՝ ժողովրդական արտիստի: Մեզանից պակասեց լուսավոր մի ներկայություն…»,-նշել է նա:
 
 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս Ֆեյսբուքյան իր էջում ցավակցական խոսքն է ուղղել՝ նշելով, որ Երվանդ Մանարյան արտիստը, մտավորականը, քաղաքացին միշտ կմնա մեր մտքերում ու սրտերում: «Աստված հոգիդ լուսավորի, ՎԱՐՊԵ՛Տ»,-նշել է նա:
 
 
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում  ցավակցական խոսք է. «Սրտի խորը կսկիծով տեղեկացա մեր ժամանակների մեծագույն հայերից մեկի` Երվանդ Մանարյանի կյանքից հեռանալու մասին: Մեզնից հեռացավ ՀՀ լավագույն քաղաքացիներից, լավագույն արվեստագետներից, լավագույն մտավորականներից մեկը: Հանգչիր խաղաղությամբ, ՎԱՐՊԵՏ>:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play