Մայիսի 29-ը Բուլղարիայում հայտարարված է սգո օր<br />

Մայիսի 29-ը Բուլղարիայում հայտարարված է սգո օր

29-05-2009 15:12 Բուլղարիա Միջազգային
ՍՈՖԻԱ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիայի իշխանությունները մայիսի 29-ը հայտարարել են համազգային սգո օր Յամբոլ քաղաքում հինգշաբթի տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 16 մարդու մահվան կապակցությամբ: Վերջին տվյալներով, ավտոբուսը Յամբոլ քաղաքում, որը գտնվում է Սոֆիայից 260 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, մխրճվել է մարդկանց խմբի մեջ, 16 հոգի զոհվել է եւ 12-ը վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքային տոնավաճառի անցկացման շրջանում: Ըստ ոստիկանության նախնական ենթադրությունների, չեն գործել ավտոբուսի արգելակները:
Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 162 անգամ