Կորոնավիրուսի դեմ Ֆրանսիայում դեղամիջոց են փորձարկել, որի արդյունքները հուսադրող են


Կորոնավիրուսի դեմ Ֆրանսիայում դեղամիջոց են փորձարկել, որի արդյունքները հուսադրող են

  • 27-03-2020 14:02:12   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Ֆրանսիացի գիտնականները հաղորդել են երկու դեղերի՝ հիդրօքսիքլորոխինի և ազիտրոմիցինի համադրման հաջող կլինիկական փորձարկումների մասին՝ ընդդեմ նոր SARS-CoV-2 (Կորոնավիրուս) համավարակի։ 
 
Այս մասին տեղեկացնում է Հակամանրէային գործակալների միջազգային  ամսագիրը (International Journal of Antimicrobial Agents) ։ 
 
Հիմնականում ուսումնասիրությունները կառուցվել են դեղերի երկու խմբի շուրջ․ Ռեմդեզիվիր, լայն հակավիրուսային գործունեությամբ ներերակային դեղամիջոց և հակամարմինային դեղեր` քլորոխին և հիդրօքսիքլորոխին:
 
Թեև գիտնականները նշում են, որ թեստավորման խումբն այդքան էլ մեծ չի եղել, իսկ արդյունքների հաստատման համար պարտադիր է կատարել ավելի մեծ կլինիկական ուսումնասիրություններ, այդուամենայնիվ, արդյունքները բավականին հուսադրող են։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն