Հռոմի պապը ժամանել է Իսրայել<br />


Հռոմի պապը ժամանել է Իսրայել

  • 11-05-2009 18:15:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը երկուշաբթի հնգօրյա այցով ժամանել է Իսրայել, որը Հորդանանից հետո Սուրբ Երկիր իր ուխտագնացության երկրորդ փուլն է: Այցի հինգ օրերի ընթացքում Բենեդիկտ XVI-ը կլինի Իսրայելի եւ պաղեստինյան տարածքների քրիստոնեական սրբավայրերում: Հռոմի պապը պատարագ կմատուցի Բեթղեհեմում եւ Նազարեթում, ժամերգություն կանցկացնի Երուսաղեմում, կլինի իսլամի եւ հուդայիզմի սուրբ վայրերում, կայցելի մանկական հիվանդանոց եւ պաղեստինցի փախստականների ճամբար, կհանդիպի քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր պետերի, մուսուլմանական եւ հուդայական հոգեւորականության հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play