Ռիչարդ Հովհաննիսյանը հուսով է, որ ԱՄՆ-ի նախագահը կկատարի իր<br /> խոստումը<br />


Ռիչարդ Հովհաննիսյանը հուսով է, որ ԱՄՆ-ի նախագահը կկատարի իր
խոստումը

  • 22-04-2009 19:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կասկած չկա, որ այս տարի եւս ապրիլի 24-ին ընդառաջ մեծ ճնշումներ կգործադրվեն ԱՄՆ-ի նախագահի վրա, այդ թվում ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ Պենտագոնի, նաեւ թուրքական կառավարության կողմից, որպեսզի նա Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր ուղերձում չօգտագործի «ցեղասպանություն» բառը: Այս մասին ապրիլի 22-ին «Դե ֆակտո» ակումբում հանդիպմանը հայտարարեց Կալիֆորնիայի համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը: Միաժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունն այս տարի չճանաչելու դեպքում մեծ ողբերգություն չի լինի. ամերիկահայերը, ինչպես միշտ, կշարունակեն իրենց պայքարը, եւ անշուշտ կքննադատեն Նախագահին` իր սկզբունքներն ու խոստումները դրժելու համար: Ռ.Հովհաննիսյանի խոսքերով, ամերիկահայերի հետեւողականության արդյունքում ԱՄՆ-ի «համարյա բոլոր մեծ քաղաքները, նահանգները ճանաչել են հայկական ցեղասպանությունը»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորությանը Ռ.Հովհաննիսյանը նշեց, որ անձամբ իրեն տակավին հայտնի չէ, թե արդյո՞ք Հայաստանն ունի հստակ մշակված ազգային ծրագիր, այդ թվում նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելու դեպքում առաջադրվելիք պահանջների հարցում: Ըստ նրա, միանշանակ է, որ սահմանի բացումն եւ բոլոր հարեւան երկրների հետ նորմալ դրացիական հարաբերությունների հաստատումն անհրաժեշտ է, եւ դա է Հայաստանի իշխանությունների` առաջին նախագահից սկսած, որդեգրած դիրքորոշումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play