ԵԽԽՎ-ի ապրիլի 27-30-ի նստաշրջանի օրակարգի նախնական<br /> տարբերակում Հայաստանի հարցը ընգրկված չէ<br />


ԵԽԽՎ-ի ապրիլի 27-30-ի նստաշրջանի օրակարգի նախնական
տարբերակում Հայաստանի հարցը ընգրկված չէ

  • 21-04-2009 19:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 27-30-ին Ստրասբուրգում գումարվելիք գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծի նախնական տարբերակում ընգրկված չէ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ Վեհաժողովի ընդունած բանաձեւերի կատարման ընթացքի մասին հարցը: ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 30-ի նիստում որոշվել է` Հայաստանի Քրեական օրենսգրքի բարեփոխված հոդվածների կիրառման հետագա ընթացքում արձանագրվելիք արդյունքներից կախված, մինչեւ Վեհաժողովի նստաշրջանը, հանձնաժողովում կրկին անդրադառնալ Հայաստանի կողմից պարտավորությունների կատարմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից, Մոնիտորինգի հանձնաժողովում հարցի քննարկումը նախատեսված է ապրիլի 27-ին: Ըստ ԵԽ-ի մամուլի ծառայության հաղորդագրության, նստաշրջանում հրատապ ընթացակարգով առաջարկվել է քննարկել երկու հարց: Առաջինը ներկայացվել է Սոցիալիստների խմբի կողմից եւ վերաբերում է Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը, իսկ երկրորդը` Նախարաների կոմիտեի կողմից եւ ակնկալվում է ստանալ կարծիք` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրության վերաբերյալ, որը նպատակաուղղված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներքին ընթացակարգերի պարզեցմանը: Օրակարգային հարցերի թվում են նաեւ ռուս-վրացական պատերազմի հումանիտար հետեւանքները եւ երկու երկրների կողմից թիվ 1647 բանաձեւի պահանջների կատարումը, ինչպես նաեւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի 2008թ.-ի գործունեության տարեկան զեկույցը: Նշենք նաեւ, որ նստաշրջանի առաջին օրը նախատեսված է ԵԽ-ի 60-ամյակին նվիրված արարողություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play