«Արդշինինվեստբանկ»-ը միացավ Intel Express միջազգային<br /> վճարային համակարգին<br />


«Արդշինինվեստբանկ»-ը միացավ Intel Express միջազգային
վճարային համակարգին

  • 29-06-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 29-ից «Արդշինինվեստբանկ»-ի բոլոր մասնաճյուղերում հնարավոր կլինի գումարներ ստանալ եւ փոխանցել նաեւ Intel Express միջազգային վճարային համակարգով: Նշված համակարգին միանալու թույլատվությունը բանկին տրամադրվել է ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան որոշմամբ: Ինչպես նշված է «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրությունում, մասնակցությունը Intel Express համակարգին հնարավորություն է տալիս «Արդշինինվեստբանկ»-ին առավել արդյունավետ դարձնել դրամական փոխանցումների իրականացման գործընթացը եւ թույլ է տալիս ընդլայնել դրանց աշխարհագրությունը: Intel Express համակարգը թույլ կտա նաեւ հաճախորդներին արագ եւ արդյունավետ դրամական փոխանցումներ կատարել եվրոպական ավելի շատ երկրներ` ընդգրկելով սպասարկման նոր կետեր: Ըստ բանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Գուգեն Հարությունյանի, Intel Express փոխանցումների համակարգը ներդրվել է բանկի բոլոր մասնաճյուղերում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play