Վարդան Ջհանգիրյանը դատապարտվեց 3 տարվա պայմանական<br /> ազատազրկման<br />


Վարդան Ջհանգիրյանը դատապարտվեց 3 տարվա պայմանական
ազատազրկման

  • 31-03-2009 13:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մարտի 31-ի դատավճռով ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբորը` Վարդան Ջհանգիրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը եւ ատապարտեց 3 տարվա ազատազրկման, պատժի կիրառումը հետաձգվել է, սահմանվել 3 տարվա փորձաշրջան; Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանից: Դատավճռով նշանակված պատժաչափից հանվել է նրա կրած կալանքը 3 ամիս եւ 23 օր ժամկետով եւ թողնվել կրելու 2 տարի եւ 8 ամիս եւ 7 օրը: Դատավճռով Վ.Ջհանգիրյանին մեղսագրվող արարքը վերաորակվել է` նրան նախկինում առաջադրված մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասի` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, փոխարեն նա մեղավոր է ճանաչվել նույն հոդվածի առաջին մասով` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: Եթե 316 հոդվածի երկրորդ մասը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով, ապա առաջին մասով մեղսագրվող արարքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ կալանքովՆ առավելագույնը մեկ ամիս ժամկետով կամ ազատազրկմամբՆ առավելագույնը 5 տարի ժամկետով: Վ.Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Մահակյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ դատավճիռն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ դատարան:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play