Վարդան Ջհանգիրյանը դատապարտվեց 3 տարվա պայմանական
ազատազրկման
31-03-2009 13:30:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կենտրոն եւ
Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Մնացական
Մարտիրոսյանի նախագահությամբ, մարտի 31-ի դատավճռով ՀՀ գլխավոր
դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբորը` Վարդան
Ջհանգիրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի
առաջին մասով` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ
առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը եւ
ատապարտեց 3 տարվա ազատազրկման, պատժի կիրառումը հետաձգվել է,
սահմանվել 3 տարվա փորձաշրջան; Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակիցը տեղեկացավ ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա
Ենգոյանից:
Դատավճռով նշանակված պատժաչափից հանվել է նրա կրած կալանքը 3
ամիս եւ 23 օր ժամկետով եւ թողնվել կրելու 2 տարի եւ 8 ամիս եւ
7 օրը:
Դատավճռով Վ.Ջհանգիրյանին մեղսագրվող արարքը վերաորակվել է`
նրան նախկինում առաջադրված մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 316
հոդվածի երկրորդ մասի` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի
կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, փոխարեն
նա մեղավոր է ճանաչվել նույն հոդվածի առաջին մասով` Իշխանության
ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր
բռնություն գործադրելը: Եթե 316 հոդվածի երկրորդ մասը նախատեսում է
ազատազրկում 5-10 տարի ժամկետով, ապա առաջին մասով մեղսագրվող
արարքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի
300-500-պատիկի չափով կամ կալանքովՆ առավելագույնը մեկ ամիս
ժամկետով կամ ազատազրկմամբՆ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Վ.Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Մահակյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցին հայտնեց, որ դատավճիռն անպայման բողոքարկվելու է
վերաքննիչ դատարան: