Հայաստանի էկոնոմիկայի նախարարը եւ ՀԲ-ի գործադիր տնօրենը<br /> քննարկել են հայ-թուրքական սահմանի բացման հարցը<br />


Հայաստանի էկոնոմիկայի նախարարը եւ ՀԲ-ի գործադիր տնօրենը
քննարկել են հայ-թուրքական սահմանի բացման հարցը

  • 25-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդոլֆ Ժան Տրեֆֆերսի հետ մարտի 24-ի հանդիպմանը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նրան տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային ծրագրին: Նախարարը նշել է, որ ծրագրով նախատեսվում է պետության կողմից վարկեր տրամադրել փոքր եւ միջին ձեռնարկություններին, լայնածավալ շինարարական աշխատանքներ կազմակերպել աղետի գոտում, մի շարք ծրագրեր իրականացնել ճանապարհաշինության ոլորտում եւ այլն: Բացի այդ, աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացման, կայուն կառավարման համակարգերի հիմքերի ստեղծման եւ կարողությունների ձեւավորման ուղղությամբ: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, զրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: Ն.Երիցյանը եւ Ռ.Ժ.Տրեֆֆերսը անդրադարձել են նաեւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանն ու Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությանը: Ռ.Ժ.Տրեֆֆերսը հանդիսանում է 13 երկրների խմբի` այդ թվում նաեւ Հայաստանի, տարածաշրջանային ղեկավարը: Նրա այցի հիմնական նպատակն էր` ծանոթանալ Հայաստանի տնտեսության զարգացման ուղղություններին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ քննարկել ՀՀ կառավարության կողմից մշակվող եւ իրականացվող հակաճգնաժամային ծրագրերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն