Լինարեսի շախմատի գերմրցաշարի 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը<br /> կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ<br />


Լինարեսի շախմատի գերմրցաշարի 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը
կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ

  • 25-02-2009 23:00:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լինարեսում անցկացվող շախմատի միջազգային գերմրցաշարում փետրվարի 24-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները, որոնք բոլորն էլ խաղաղ ելք ունեցան: Լեւոն Արոնյանը (Հայաստան) միավորը կիսեց Վանգ Յուի (Չինաստան) հետ: 5 փուլից հետո 3,5-ական միավորով առաջատար են Լեւոն Արոնյանն ու Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), որոնք 6-րդ փուլում կմրցեն միմյանց հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ