ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ ամենամոտ<br /> ապագայում կաղթահարվեն Հիմնարար սկզբունքների շուրջ<br /> տարաձայնությունները<br />


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ ամենամոտ
ապագայում կաղթահարվեն Հիմնարար սկզբունքների շուրջ
տարաձայնությունները

  • 29-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ամենամոտ ապագայում կկարողանան համաձայնության գալ Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների` դեռեւս չհամաձայնեցված կարեւորագույն դրույթների շուրջ: Ըստ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության, համանախագահները հունվարի 28-ին Ցյուրիխում ծանոթացել են Մադրիդյան առաջարկների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու ուղիների վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքներին: «Համանախագահները համաձայնեցին աշխատել արտգործնախարարների հետ` Հիմնարար սկզբունքների շրջանակներում կարեւորագույն հարցերի շուրջ կողմերի միջեւ մնացող տարաձայնությունների հետ կապված առաջարկներ մշակելու եւ երկու նախագահներին ներկայացնելու համար: Համանախագահները հուսով են, որ կողմերը կկարողանան ամենամոտ ապագայում հաղթահարել այդ տարաձայնությունները` ապահովելու համար խաղաղ համաձայնագիր, որը բոլոր կողմերի համար ավելի լավ է, քան ստատուս քվոն: Նրանց նպատակն է արդարացի եւ հավասարակշռված համաձայնագիրը, հիմնված Հելսինկյան վերջնական փաստաթղթում ամրագրված` տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա»,- ասված է հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play