ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յուսով են, որ ամենամօտ
ապագայում կաղթահարվեն Հիմնարար սկզբունքների շուրջ
տարաձայնութիւնները
29-01-2009 19:00:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի
համանախագահները հոյս են յայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի
նախագահները ամենամօտ ապագայում կկարողանան համաձայնութեան գալ
Ղարաբաղեան կարգաւորման հիմնարար սկզբունքների` դեռեւս
չհամաձայնեցուած կարեւորագոյն դրոյթների շուրջ:
Ըստ ԵԱՀԿ-ի պաշտօնական կայքէջում տեղադրուած յայտարարութեյան,
համանախագահները յունվարի 28-ին Ցյուրիխում ծանօթացել են Մադրիդյան
առաջարկների հիման վրայ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ
կարգաւորման հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու ուղիների
վերաբերեալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի եւ Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիեւի կարծիքներին:
«Համանախագահները համաձայնեցին աշխատել արտգործնախարարների
հետ` Հիմնարար սկզբունքների շրջանակներում կարեւորագոյն հարցերի
շուրջ կողմերի միջեւ մնացող տարաձայնութիւնների հետ կապուած
առաջարկներ մշակելու եւ երկու նախագահներին ներկայացնելու համար:
Համանախագահները յուսով են, որ կողմերը կկարողանան ամենամօտ
ապագայում յաղթահարել այդ տարաձայնութիւնները` ապահովելու համար
խաղաղ համաձայնագիր, որը բոլոր կողմերի համար աւելի լաւ է, քան
ստատուս քվոն: Նրանց նպատակն է արդարացի եւ հաւասարակշռուած
համաձայնագիրը, հիմնուած Հելսինկեան վերջնական փաստաթղթում
ամրագրուած` տարածքային ամբողջականութեան, ինքնորոշման եւ ուժի
չկիրառման սկզբունքների վրայ»,- ասուած է յայտարարութիւնում: