ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յուսով են, որ ամենամօտ<br /> ապագայում կաղթահարվեն Հիմնարար սկզբունքների շուրջ<br /> տարաձայնութիւնները<br />


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յուսով են, որ ամենամօտ
ապագայում կաղթահարվեն Հիմնարար սկզբունքների շուրջ
տարաձայնութիւնները

  • 29-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հոյս են յայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ամենամօտ ապագայում կկարողանան համաձայնութեան գալ Ղարաբաղեան կարգաւորման հիմնարար սկզբունքների` դեռեւս չհամաձայնեցուած կարեւորագոյն դրոյթների շուրջ: Ըստ ԵԱՀԿ-ի պաշտօնական կայքէջում տեղադրուած յայտարարութեյան, համանախագահները յունվարի 28-ին Ցյուրիխում ծանօթացել են Մադրիդյան առաջարկների հիման վրայ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու ուղիների վերաբերեալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքներին: «Համանախագահները համաձայնեցին աշխատել արտգործնախարարների հետ` Հիմնարար սկզբունքների շրջանակներում կարեւորագոյն հարցերի շուրջ կողմերի միջեւ մնացող տարաձայնութիւնների հետ կապուած առաջարկներ մշակելու եւ երկու նախագահներին ներկայացնելու համար: Համանախագահները յուսով են, որ կողմերը կկարողանան ամենամօտ ապագայում յաղթահարել այդ տարաձայնութիւնները` ապահովելու համար խաղաղ համաձայնագիր, որը բոլոր կողմերի համար աւելի լաւ է, քան ստատուս քվոն: Նրանց նպատակն է արդարացի եւ հաւասարակշռուած համաձայնագիրը, հիմնուած Հելսինկեան վերջնական փաստաթղթում ամրագրուած` տարածքային ամբողջականութեան, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների վրայ»,- ասուած է յայտարարութիւնում:
  -   Քաղաքական