ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդատվություններ Հայաստանի եւ<br /> Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջեւ<br />


ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդատվություններ Հայաստանի եւ
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջեւ

  • 20-01-2009 19:35:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԱԳՆ-ում հունվարի 20-ին անցկացվել են սփյուռքի հետ աշխատանքների հետ կապված խորհրդատվություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ արտասահմանում հայրենակիցների հետ աշխատանքի վարչության պետ Ալեքսանդր Չեպուրինը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, կողմերը կարեւորել են սփյուռքի հետ աշխատանքների հետ կապված խորհրդատվությունների պարբերական անցկացումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական