Հայաստանից արտահանումն աճել է 0,8%-ով, իսկ ներմուծումը`<br /> 42,8%-ով<br />


Հայաստանից արտահանումն աճել է 0,8%-ով, իսկ ներմուծումը`
42,8%-ով

  • 18-12-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1 տրլն 381,8 մլրդ դրամ կամ 4 մլրդ 520,4 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 287,7 մլրդ դրամ կամ 941,2 մլն դոլար, իսկ ներմուծումը` 1 տրլն 94,1 մլրդ դրամ կամ 3 մլրդ 579,2 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշվեկշիռը բացասական է 806,4 մլրդ դրամով (2 մլրդ 638 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների` 789,6 մլրդ դրամով (2 մլրդ 583,1 մլն դոլարով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին արտահանման ծավալը 2007թ.-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ աճել է 0,9%-ով, իսկ ներմուծմանը` 42,8%-ով: 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծավալը կազմել է 293 մլն 432,9 հազ. դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,5%-ով, իսկ ներմուծումն, ըստ առեւտուր անող երկրի, կազմել է 914 մլն 197,6 հազ. դոլար` աճելով 29,8%-ով: Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 187 մլն 369,1 հազ. դոլար եւ աճել 18,6%-ով, իսկ ներմուծումը` 521 մլն 728,1 հազ. դոլար եւ աճել 18,2%-ով: Վրաստան արտահանման ծավալը կազմել է 70 մլն 853,5 հազ. դոլար (նվազումը` 2,2%), ներմուծմանը` 141 մլն 198,8 հազ. դոլար (աճը` 42,8%), Ուկրաինա արտահանման ծավալը կազմել է 19 մլն 643,5 հազ. դոլար (նվազումը` 46,8%), ներմուծմանը` 214 մլն 412,8 հազ. դոլար (աճը` 53,1%): Եվրոմիության երկրներ արտահանման ծավալը 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 517 մլն 39,9 հազ. դոլար եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 13,5%-ով, իսկ ներմուծումը` 949 մլն 93 հազ. դոլար` աճելով 24,2%-ով: Բելգիա արտահանման ծավալը կազմել է 79 մլն 669 հազ. դոլար (աճը` 2,3%), ներմուծումը` 110 մլն 631 հազ. դոլար (նվազումը` 17,6%): Բուլղարիա արտահանման ծավալը կազմել է 51 մլն 628,3 հազ. դոլար (աճը` 59,6%), ներմուծումը` 17 մլն 603,8 հազ. դոլար (աճը` 23,3%): Գերմանիա արտահանման ծավալը կազմել է 164 մլն 625,9 հազ. դոլար (աճը` 18,6%), իսկ ներմուծմանը` 128 մլն 656,8 հազ. դոլար (աճը` 49,3%): Ֆրանսիա արտահանման ծավալը կազմել է 9 մլն 289 հազ. դոլար (աճը` 27,9%), ներմուծումը` 74 մլն 487,5 հազ. դոլար (աճը` 36,8%): Հունաստան արտահանման ծավալը կազմել է 171 հազ. դոլար (նվազումը` 93,2%), ներմուծումը` 40 մլն 486,3 հազ. դոլար (նվազումը` 25,8%): 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանից Իտալիա են արտահանվել 24 մլն 309,7 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 6,1%), ներմուծվել` 94 մլն 510,1 հազ. դոլարի (աճը` 24%), Նիդերլանդներ արտահանվել են 126 մլն 378,4 հազ. դոլարի ապրանքներ (նվազումը` 1,7%), ներմուծվել` 40 մլն 158,4 հազ. դոլարի (աճը` 37,3%): Նշված ժամանակահատվածում Մեծ Բրիտանիա արտահանված ապրանքների ծավալը կազմել է 33 մլն 978,1 հազ. դոլար (աճը` 20,2 անգամ), ներմուծված ապրանքներինը` 118 մլն 114,6 հազ. դոլար (աճը` 19,8%), Իսպանիայի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 11 մլն 106,1 հազ. դոլար (նվազումը` 27,9%) եւ 20 մլն 776,4 հազ. դոլար (աճը` 2 անգամ), Չեխիայի պարագայում` 1 մլն 400,6 հազ. դոլար (նվազումը` 35,4%) եւ 14 մլն 535,5 հազ. դոլար (աճը` 41,3%), Լեհաստանի պարագայում` համապատասխանաբար, 4 մլն 669,9 հազ. դոլար (նվազումը` 16,3%) եւ 12 մլն 340,7 հազ. դոլար (աճը` 2 անգամ), Սլովակիայի պարագայում` 204,9 հազ. դոլար (աճը` 32,7 անգամ) եւ 4 մլն 632 հազ. դոլար (աճը` 39,6%) : Բացի ԱՊՀ ու Եվրոմիության երկրներից, այլ երկրներ արտահանման ծավալը 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 130 մլն 758,1 հազ. դոլար (նվազումը` 32,6%), ներմուծմանը` 1 մլրդ 715 մլն 938,2 հազ. դոլար (աճը` 65,4%): Այդ թվում Իսրայել արտահանումը կազմել է 3 մլն 585,5 հազ. դոլար (նվազումը` 81,3%), ներմուծումը` 15 մլն 351,3 հազ. դոլար (նվազումը` 50,2%): ԱՄՆ-ի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 45 մլն 27,9 հազ. դոլար (աճը` 12%) եւ 240 մլն 664,3 հազ. դոլար (աճը` 49%), Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում` 9 մլն 28,8 հազ. դոլար (աճը` 60,4%) եւ 423 մլն 357,9 հազ. դոլար (աճը` 77,7%), Իրանի պարագայում` 22 մլն 27 հազ. դոլար (աճը` 31,7%) եւ 199 մլն 350,6 հազ. դոլար (աճը` 84,9%), Թուրքիայի պարագայում` 1 մլն 709,2 հազ. դոլար (նվազումը` 34,4%) եւ 175 մլն 369,3 հազ. դոլար (աճը` 86,5%), Շվեյցարիայի պարագայում` 11 մլն 808,1 հազ. դոլար (նվազումը` 74,2%) եւ 77 մլն 359,4 հազ. դոլար (աճը` 22%), Չինաստանի պարագայում` 1 մլն 473,1 հազ. դոլար (նվազումը` 74,2%) եւ 135 մլն 575,5 հազ. դոլար (աճը` 2,2 անգամ): Հայաստանից Պանամա արտահանումը կազմել է 361,6 հազ. դոլար (2008թ.-ի հունվար-հոկտեմբերին ապրանքներ չեն արտահանվել), այդ երկրից ներմուծումը կազմել է 97 մլն 83,2 հազ. դոլար (աճը` 27,9%), Հնդկաստանի պարագայում` 2 մլն 233,4 հազ. դոլար (նվազումը` 0,5%) եւ 15 մլն 88 հազ. դոլար (աճը` 82,4%), Կանադայի պարագայում` 11 մլն 899,8 հազ. դոլար (աճը` 2,3 անգամ) եւ 25 մլն 991,4 հազ. դոլար (աճը` 2,5 անգամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն