Թուրքիան աննախադեպ մասշտաբներով ծովային զորավարժություն է անցկացնում


 

Թուրքիան աննախադեպ մասշտաբներով ծովային զորավարժություն է անցկացնում

25-05-2021 16:26 Թուրքիա Միջազգային
Թուրքիան աննախադեպ մասշտաբներով ծովային զորավարժություն է անցկացնում
Թուրքիան իր պատմության մեջ նախադեպը չունեցող ընդգրկվածությամբ ծովային զորավարժություն է քանցկացնում Էգեյանի ու Միջերկրականի ջրերում, հայտնում է Ermenihaber.am-ը:
 
«Denizkurdu 2021» անվանումով ռազմածովային զորավարժությանը մասնակցում է ընդհանուր առմամբ 25 հազարանոց զորակազմ: 
 
Վարժանքներին ընդգրկված է 132 նավ, 10 սուզանավ, 43 ինքնաթիռ, 28 ուղղաթիռ և 14 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Ռազմածովային ուժերի հետ համագործակցում են նաև ցամաքային և օդային ստորաբաժանումները, ինչպես նաև 10 քաղաքացիական կառույցներ և թուրքական Կարմիր մահիկի կազմակերպությունը: 
 
Մայիսի 25-ին մեկնարկված զորավարժությունները կավարտվեն հունիսի 5-ին:
 
 
Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 1424 անգամ