Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է Ընդերքի<br /> վերահսկողության պետական տեսչություն<br />


Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է Ընդերքի
վերահսկողության պետական տեսչություն

  • 11-12-2008 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության դեկտեմբերի 11-ի նիստում որոշվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմում ստեղծել առանձնացված ստորաբաժանում` ընդերքի վերահսկողության պետական տեսչություն: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հաստատվել են նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն