«Հայերի կրկնակի մահը». հոդված` իսպանական թերթում


«Հայերի կրկնակի մահը». հոդված` իսպանական թերթում

  • 10-05-2010 20:30:00   | Իսպանիա  |  Քաղաքական
ՄԱԴՐԻԴ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իսպանական "La Vanguardia" պարբերականը անդրադարձել է Հայերի Ցեղասպանության խնդրին, պնդելով, որ հայերին «ոչնչացրել են երեկ եւ մոռանում են այսօրե»: Ինչպես փոխանցում է «Ազգ»_ը, թերթը գրել է. «Շուրջ 1,6 մլն հայեր Օսմանյան կայսրությունում 1915-1918-ին ենթարկվեցին պարբերական ոչնչացումների: Նրանց մեղքը միայն այն էր, որ հայ էին` Օսմանյան կայսրության թշնամի ազգություններից մեկը: Նույնիսկ այժմ` իրադարձություններից այսքան տարի անց, Թուրքիան շարունակում է պաշտոնապես հերքել Ցեղասպանությունը եւ հայերի բռնի վտարման փաստերը: Այնինչ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է, եւ հենց այն է ոգեշնչել Հիտլերին` 1933-1945-ը սպանել ու հետապնդել 6 մլն հրեաների, ոչնչացնել նրանց ֆաշիստական ճամբարներում: «Որքա՞ն հայեր դեռ պետք է անհավասար պայքար մղեն թուրքական քարոզչության եւ մեր «հարմար անտարբերության» դեմ: Ստացվել է այնպես, որ հայերը ոչնչացվել են երկու անգամ. բառիս բուն իմաստով ոչնչացվեցին «երեկ», եւ երբ նրանք մոռացության են մատնված` այսօր: Ի տարբերություն հրեաների, որոնք կարողացան ստեղծել միջավայր` իրենց կոլեկտիվ հիշողության պահպանման համար, հայերին վիճակված է ամեն օր տանել սեփական ցավը` ուրացման եւ անտարբերության պատճառով, որը նրանց դարձնում է այսօրվա զոհերը, ոչ թե երեկվա»:
Նոյյան տապան  -   Քաղաքական