Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին․ լուսանկարչական ցուցահանդես


Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին․ լուսանկարչական ցուցահանդես

  • 03-02-2022 11:33:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Մաքսային ծառայության անցյալն ու ներկան մեկ վայրում․ Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մաքսային ծառայության կայացման փուլերին։ Ցուցահանդեսն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության զարգացման ճանապարհը, որի ընթացքում արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը: 
Այսօր մաքսային համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որի մասնակիցը կարող ես լինել նաև դու։ 
 
Մաքսային ծառայության մասին պատմող ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Երիտասարդական» կայարանում: 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն