Ե՞րբ է աշխատողին տրվում հանգստի ժամանակ և ի՞նչ տևողությամբ․ ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկում


Ե՞րբ է աշխատողին տրվում հանգստի ժամանակ և ի՞նչ տևողությամբ․ ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկում

  • 21-02-2022 16:40:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմումներն ու ԶԼՄ-ների մշտադիտարկումները վկայում են, որ աշխատողին հաճախ չի տրամադրվում օրենքով սահմանված չափով հանգստի ժամանակ, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից: 
 
Հաշվի առնելով դիմումների վիճակագրությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատողի հանգստի ժամանակին առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։
 
Տեսանյութը պատրաստվել է Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն