Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին


Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին

  • 24-03-2022 13:32:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:
 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը:
 
Արմեն Մելիքբեկյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանը ֆուտբոլի միջոցով ավելի ճանաչելի դարձնելու ռազմավարությունը, որը մշակվել է ֆեդերացիայի կողմից:
 
Քննարկվել են Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլի զարգացմանը, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը միտված ծրագրերը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն